«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Գրիզմանը կխաղա «Բարսելոնում»

Գրիզմանը կխաղա «Բարսելոնում»
07.06.2019 | 01:34

«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն համաձայնել է կատալոնական ակումբ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխությանը, հայտնում է AS-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, թե «Բարսելոնի» ղեկավարությունը կասկածներ ունի նրա տրանսֆերը ձեռք բերելու հարցում, քանի որ թիմի մի շարք ֆուտբոլիստներ Մեսիի գլխավորությամբ դեմ են եղել ֆրանսիացու տեղափոխությանը։ Տեղեկացնենք, որ հատուկ «Բարսելոն» տեղափոխվելու համար նրա հրաժարիմքը 200 միլիոնից իջեցվել էր 120 միլիոն եվրոյի։ Ավարտված մրցաշրջանում Գրիզմանն ակումբային մակարդակում մասնակցել է 48 հանդիպման, դարձել է 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ